Ոստիկանները ուժ են կիրառել նաև լրագրողների հանդեպ (տեսանյութ)
21.10 «Հաց բերողի» հիշատակին կազմակերպված Երթի մասնակիցները շարժվեցին Թումանյան փողոցով և այս պահին Ազատության հրապարակում են: Այստեղ էլ կավարտվի բողոքի ակցիան: Հավելենք, որ այստեղ շուրջօրյա նստացույցը կշարունակվի:
Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ վաղը՝ մարտի 20-ին կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում:
Ակցիան ավարտվեց
20.24 Ցուցարարները նստացույց կազմակերպեցին Հանրապետության հրապարակում՝ Տիգրան Մեծ պողոտա տանող հատվածում: Ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ նստացույց իրականացնողներին հեռացրին այդտեղից:
Բռնություն կիրառվեց նաև լրագրողների և օպերատորների նկատմամբ, խոչընդոտվեց նրանց աշխատանքը : Մասնավորապես ոստիկանները արմունկով և բռունցքով սեղմում էին ԶԼՄ աշխատակիցներին:
Տեղի ունեցավ նաև հրմշտոց:
Այս պահիին ցուցարարները կառավարության շենքի դիմաց են: Այս հատվածը պաշտպանվում է հատուկ հանդերձանք կրող ոստիկանների կողմից:
19.30 Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակում նստած ցուցարարներին ստիպեցին հեռանալ այդտեղից:
Երթի մասնակիցները վանկարկելով «Արթուրին սպանել են», « Արթուր, Արթուր», «Հաց բերողին սպանել են»՝ քայլում են Մաշտոցի պողոտայով:
19.10 Երթը մեկնարկել է: Ակցիայի մասնակիցների մեջ է երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նա ասում է, որ Արթուր Սարգսյանի պատվին պետք է արձան կանգնեցնել:
Ազատության հրապարակից դուրս գալուց հետո ցուցարարներից շատերը նստեցին Ֆրանսիայի հրապարակում: Ոստիկանները շրջապատել են նրանց: Նրանք պահանջում են, որ ցուցարարները ազատեն հրապարակը և քայլեն նախօրոք պայմանավորված ուղիով:
18.34 Մեկնարկեց Հաց Բերողի հիշատակին կազմակերպված Բողոքի ակցիան:
Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ պահանջների ցանկից հանում է երկու հարց՝
1. Հաց բերողի հուղարկավորությունը Եռաբլուրում
2. Արդարադատության նախարարի հրաժարականը:
Իսկ Թամար Հովհաննիսյանը հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու երեքշաբթի օրը և նա հուղարկավորվելու է Շահումյան գյուղում. այդպես ցանկացել են նրա հարազատները:
Արդարադատության նախարարի հրաժարականի հարցն էլ հանվեց, քանի որ ըստ Շահեն Հարությունյանի՝ գլխավոր դատախազն է, որ ապօրինի որոշում է կայացրել Արթուր Սարգսյանին կալանավորելու հարցում:
Քիչ անց Ազատության հրապարակից կմեկնարկի երթը:
................
Հաց բերող Արթուր Սարգսյանին սատարողները այսօր ևս բողոքի ակցիա են նախաձեռնել Ազատության հրապարակում: Նրանց գլխավոր պահանջն է իշխանություներին Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում: Սպասվում է նաև երթ՝ Երևանի փողոցներով: