Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաշատ կողմ և դեմ քվեարկած պատգամավորները

Քաղաքականություն
knn

«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն այսօր ամփոփեց 5-րդ գումարման ԱԺ 5-ամյա գործունեությունը։  Զեկույցի ներկայացմանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն իր խոսքում նշեց, որ սա տալիս է չտեսնված հնարավորություն այս խորհրդարանի պատգամավորներին կողքից նայելու, գնահատելու կատարողականը, եղած բացերը ու մտնել բանիմաց բանավեճի մեջ։  Այդ պահին` քննարկումը կիսատ թողեց ու դահլիճից հեռացավ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը։ Զեկույցի ներկայացմանը պարզվեց, որ նա ամենից շատ կողմ քվեարկած պատգամավորներից մեկն է։ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն իր հերթին նշեց, որ զեկույցում ամփոփել են ԱԺ 10 նստաշրջանի արդյունքները, որոնց մեջ ներառված չեն այս տարվա գարնանային նստաշրջանի արդյունքները, քանի որ այն դեռ ընթացքի մեջ է, չի ավարտվել. «Ըստ մեր ունեցած տվյալների` 10 նստաշրջանի ընթացքում ընդունվել է 1078 օրենք, որոնցից միայն 66-ն է մայր օրենք եղել, այն կազմում է 5 տոկոսը. «Ըստ մեր վիճակագրության` 10-ից 9-ի հեղինակը կառավարությունն է եղել։ Ամեն 2-րդ օրենք ընդունվել է արտահերթ նիստում, արդյունքում ոչ հանգամանալից քննարկումներ եւ ոչ որակյալ օրենքներ։ Կայացվել է 58 որոշում` ԱԺ օրակարգում չներառելու նախագծեր. դրանք հիմնականում ընդդիմադիրների ներկայացրած նախագծերն են եղել։ Ամենից շատ քննարկվել է պետաիրավական ոլորտի նախագծերը` միայն 40 անգամ փոփոխվել է Վարչական իրավախախտումների մասին օրենքը, այնուհետեւ գալիս են տնտեսական ոլորտի օրենքները։ Ամենից քիչ քննարկվել են գիտությանը եւ մշակույթին վերաբերող օրենքները։ Ամենից քիչ փոփոխված օրենքը Ներդրումների մասին օրենքն է, թեեւ այն կառավարության կողմից համարվել է գերակա ուղղություն, սակայն այս օրենքը վերջին անգամ փոփոխվել է 10 տարի առաջ»։  Ըստ զեկույցի` ամենից շատ դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանը, ամենից շատ բացակայել է Գագիկ Ծառուկյանը, ամենից ակտիվ պատգամավորը Միքայել Մելքումյանն է։ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանն ընդգծեց, որ ԱԺ փոքրամասնությունը հաջողության է հասել, երբ միասնական է եղել, օրինակ` Գազի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը։  Քննարկմանը ներկա ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իր կարծիքը հայտնեց զեկույցի վերաբերյալ. «Ես իմ սեփական մոնիտորինգն եմ արել` 131 պատգամավորից 74-ը ծպտուն չի հանել։ Ես մի առիթով ասել եմ` ԱԺ-ն Գիտությունների ակադեմիան չէ, հասարակության մեջ էլ են, չէ, ներկայացված գողականներ, անբաններ, նույնն էլ ԱԺ պատկերն է։ Հիմնական օրենքների քննարկմանը մասնակցում է 15-20 պատգամավոր է. միայն առաջին 10 րոպեն է, հետո` ժխոր, աղմուկ, էլ իրար չեն լսում»: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ կատակեց, որ իրեն պիտի մրցանակ տան, քանի որ ինքն է ամենից շատ գովազդել «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը։ Ըստ նրա` ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը կոճակ են աշխատում։ Տխուր, ողբերգական վիճակ է, երբ ԱԺ-ն 8 տոկոսանոց արդյունավետություն, նախաձեռնողականություն ունի, ու սրա համար մեր հասարակությունը պատգամավորին շատ բարձր աշխատավարձ է վճարում։ Ու պատահական չէ, որ ամենից շատ Հարկային օրենսգիրքն է փոփոխվել, քանի որ դա քաղաքական մեծամասնության շահերից էր բխում. ոչ մի հաշվապահ, ֆինանսիստ չի կարողանում հասցնել այդ փոփոխությունների հետեւից։ Մեկ էլ մի բան ասեմ` մենք պրոռուսական չենք, խնդրում եմ նկատի ունեցեք, ինչպես նաև` «100 քայլը»-ը ոչ թե Հրանտ Բագրատյանի հեղինակն է, այլ ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրն էր։ Մի ռեկորդն էլ ենք սահմանել` վերջին օրենքի նախագիծն իմն է, որը վերաբերում էր 27 եւ ավելի զինվորական տարիքի անձանց` ՀՀ վերադարձն է, որ մինչեւ այս մայիս ամիս կարողանան գալ` մուծելով գրավն ու դուրս գալով հետախուզումից»։