Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամփոփվել են ահազանգերը. ընտրությունների երկարաժամկետ դիտարկման զեկույց. ՀՔԱՎ

Քաղաքականություն
FireShot-Capture-32-file____C__Users_Narine_Downloads_HCAV-Report-21-03-final-1

2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության փուլում «Անկախ դիտորդ» դաշինքը երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության բոլոր 13 ընտրական տարածքներում: Երկարաժամկետ դիտորդական առաքելության գործընթացում ներգրավված են 61 դիտորդներ, որոնք նախօրոք անցել են համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև իրավաբան խորհրդատուների թիմը, որը բաղկացած է 26 իրավաբաններից: Նախընտրական քարոզարշավի երկարաժամկետ դիտորդական առաքելության նպատակն է գնահատել քարոզչության ընթացքում առաջադրված կուսակցությունների ու դաշինքների համար հավասար պայմանների ապահովման վիճակը ՀՀ ԸՕ պահանջներին համապատասխան, նպաստել ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը՝ քարոզչության մասնակիցների գործունեության և դրանց ընթացքում առաջացած խոչընդոտների վերհանման և ներկայացման միջոցով: Նախընտրական քարոզարշավի դիտարկումն իրականացվել է հետևյալ մեթոդաբանությամբ՝ 1. հարցազրույցներ բոլոր քաղաքական կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների, թեկնածուների, միջոցառումների, հանրահավաքների մասնակիցների հետ, 2. քաղաքական կուսակցությունների, դաշինքների թեկնածուների նախընտրական հանրահավաքների և հանդիպումների դիտարկումներ, 3. նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած դեպքերի արձանագրում, 4. նախընտրական քարոզչության ընթացքում մամուլի կողմից բարձրաձայնվող միջադեպերի ուսումնասիրություն, 5. արձանագրված խախտումների գնահատում ընտրությունները կանոնակարգող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի հիման վրա: Միջանկյալ զեկույցում ամփոփված են քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընտրատարածքային շտաբների, տարածքային թեկնածուների և շտաբների պետերի կամ լիազորված անձանց հետ շուրջ 314 հարցազրույցներ: Դիտարկվել են քաղաքական կուսակցությունների, դաշինքների թեկնածուների՝ թվով 50 նախընտրական հանրահավաքներ, միջոցառումներ և հանդիպումներ: Հարցազրույցներ են անցկացվել նախընտրական հավաքների, հանդիպումների 217 մասնակիցների հետ: Ամփոփվել են թվով 238 միջադեպերի և խախտումների ահազանգերի հիման վրա ստացված տեղեկությունները: Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ