Իրավիճակը վատ է, սակայն ԲՀԿ առաջնորդը մեղավորների անուններ չի տա (տեսանյութ) (տեսանյութ)
Մեղրիում քարոզաշավի մեկնած Գագիկ Ծառուկյանն խոստովանում է, որ չկարողացան իրականացնել խոստացած ծրագրերը: Հիմա կրկին Ծառուկյանն առաջարկում է ծրագրեր ուղիղ 15 կետից բաղկացած: Իրավիճակը վատ է, սակայն ԲՀԿ առաջնորդը մեղավորների անուններ չի տա: Մարդիկ ուղղակի տքնում են20-30 տոկոսանոց վարկերի տակ. « Ամեն ընտանիքից ոնց որ օրինակ 650 հազար ընտանիք, իսկ վարկառու է 1 մլն 400 հազար հոգի: Այսինքն, ամեն ընտանիքից 2-3 մարդ»: Եվրոպացիները ծանոթացել են Գագիկ Ծառուկյանի ծրագրերին, եւ, ԲՀԿ առաջնորդի բառերով, «համապատասխան ողջունել են»: Ծառուկյանը նաեւ հաշիվ է տալիս, թե ինչ տեղի ունեցավ 2015-ի փետրվարին: Քաղաքական ամբիոնի ներկայացուցիչն անկեղծորեն ասում է՝ երկու տարի չեմ խառնվել քաղաքականությանը, սակայն իրեն եկան ասեցին՝ փրկիր. «Ես իմ համար իմ գործերով զբաղվելով ժողովրդի կողքին լինելով: Նորից համապատասխան մեր համակիրները, կուսակցականները, գալով տան դեմը՝ փրկիր, նու համապատասխան նորից նայելով որ ուրիշ ճանապարհ չկա»: Հիմա ԲՀԿ առաջնորդը ժողովրդին ասում է՝ իշխանություն ունենալու համար իրեն պետք է 50+1 տոկոս քվե, կտաք կտաք, չեք տա, ոչ մեկին չմեղադրեք. «Սխալ ընտրության դեպքում 5 տարի ավելի վատ ա լինելու, լավ բան չի լինելու»: Հնարավորություն տվեք օրենք փոխենք,-ասում է Ազգային Ժողովի նիստերի 95 տոկոսին չմասնակցած պատգամավորը: