Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկլեզու քարտեզներ և ուղեցույցեր՝ ԻԻՀ քաղաքացիներին

Հասարակություն
unnamed-45-1

Մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հետ համագործակցաբար, նախաձեռնել է մի ծրագիր, որը միտված է տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու այս օրերին Երևան ժամանող զբոսաշրջիկներին:  Երևանի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի երիտասարդ կամավորների մասնակցությամբ իրանցի զբոսաշրջիկներին են բաժանվել երկլեզու քարտեզներ և տեղեկատվական ուղեցույցեր, որոնք պատրաստվել են Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից:  Ուղեցույցերում ներառված է զբոսաշրջիկների համար անհրաժեշտ տեղեկատվություն, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի կողմից մարտի 20-30-ը նախատեսված միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Իրականացվող ակցիան կշարունակվի մինչև մարտի 23-ը:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն