«Մենք կկորցնենք ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը» (տեսանյութ)
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե իրականությունից որքան հեռու են իշխանությունների հայտարարությունները։ «Հանկարծ տեսանք, որ բանակի սալյարկան կորել ա, հանկարծ տեսանք, որ զինվորների վիճակը լավ չի, հանկարծ տեսանք, որ 1 մլն մարդ արտագաղթել ա ու էդ ինչի՞ համար, քանի որ ունենք փնթի իշխանություն, որը իր երկրին տիրություն չի անում, իր զինվորին տիրություն չի անում, արտաքին դիվանգիտական հարաբերություններ չունի»,- այսօր Սեւան քաղաքում հայտարարեց Կոնգրես- ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը: Հայաստանը երկրից արտագաղթողների թվաքանակով զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում: Սա Կոնգրես-ՀԺԿ դաշինքի համար ամոթալի փաստ է. «Ես հիշում եմ 2012 թվականին իմ եղբայրը էստեղ առաջադրված էր, ինչքան շատ մարդ կար էստեղ, ո՞ւր ա հիմա էդ ժողովուրդը, չկան, գնացել են, իմ եղբայրնել ա գնացել, բայց միթե՞ դա լուծում է»,- ասում է դաշինքի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը: Դաշինքի անդամները Սեւանում հայտարարում են՝ ԼՏՊ-ի հարցազրույցից հետո ավելի ինքնավստահ են դարձել: Երկրի զարգացման ուղին հենց իրենց խաղաղության ծրագրով է հնարավոր իրականացնել. «20-25 տարի կարելի՞ ա բանակցել, մի օր պետք ա ավարտվի: Մենք կկորցնենք ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը, եթե այսպես եւս մի քանի տարի շարունակվի»,- հավելում է պարոն Ջհանգիրյանը: Սեւան քաղաքում Կոնգրես- ՀԺԿ դաշինքը կոչ է անում չվախենալ ոչ մեկից եւ ընտրել հանուն հզոր ու խաղաղ երկրի բարեկեցության: https://youtu.be/V_msoBQdWAc