Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապրիլի 2-ից հետո ոչ մեկին չմեղադրեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
Z5MtKlmvO4U

 «Ծառուկյան դաշինքը» այսօր իր քարոզարշավն անցկացրեց Ճամբարակ համայնքում: Դաշինքի առաջին համար Գագիկ Ծառուկյանը հավաքվածներին ասաց, որ եկել է  այստեղ ոչ թե խաբելու, այլ ճիշտը ասելու. «Այսօր ինձ շատերն են մոտենում ու ասում, որ 30-40 տարեկան կանայք աշխատանք չունեն. ոչ թե աշխատանք չունեն, այլ աշխատատեղ չկա: Պետք է 60-65 տարեկան մարդն էլ աշխատի, որ համ եկամուտ ունենա, համ ինքն իրեն լավ զգա: Այսօր բոլորդ վարկերի տակ եք, չէ՞, ու քանի՞ տոկոսով եք վերցնում՝ 25-30: Իրականում բանկային տոկոսադրույքը պետք է լինի 2-5 տոկոս: Տնտեսական ճգնաժամ է, դրա համար կուտակային ֆոնդը պետք է սառեցնել, դրա փոխարեն մեր տարեցներին իրենց ավանդները վերադարձնենք: Եթե ամեն մարզում 20 միլիոն ներդրում լինի, ապա մարզերը միանգամից կզարգանան: Հարկավոր է ընդամենը ժողովրդին սիրել ու մտածել իր մասին, ոչ թե պարտադրել, ասենք, հավաքին մասնակցել: Եթե կարգին մարդիկ են, ուրեմն ինչի՞ են մյուսներին նեղացնում: Մարդը պետք է գործով ապացուցի: Եթե չես կարող, մի արա, մարդկանց անեծքի տակ մի մտի: Մարդիկ ուզում են լավ ապրել, ուզում են իրենց էրեխեքին հարսանիք անել, թոռ ունենալ: Դրա համար պայման ու հնարավորություն են ուզում»:  Ըստ նրա՝ բոլոր խնդիրները լուծում ունեն, սակայն ամեն ինչի մեղավորը ժողովուրդն է. «Ձեզ հնարավորություն է տրված, որ դուք ձեր ձայնի շնորհիվ կարողանաք՝ ում հավատում եք, նրան ձայն տալ, ում հետ հույս ու հավատ եք կապում, ում արած գործը գիտեք, ում լսել եք. մարդուն ճանաչում են գործով, արարքներով: Ժողովրդին չնչին բան է  պետք՝ վստահություն ու հավատ: Մեր պապական բոլոր ասացվածքներն իրականություն են՝ մարդը կյանքում պետք է լինի բարի, կամեցող, դիմացինին գնահատող: Եթե այդ ամենը կարողանում ես անել, ապա Աստված քո առաջ դռները բացում է, կանաչ ճանապարհ է բերում: Սիրելի ժողովուրդ, իմացեք՝ ինչ ասել եմ, մի բան էլ ավելի անելու եմ: Բյուջեի եղած գումարը պետք է միշտ նպատակին ծառայի: Ես չեմ եկել ասելու՝ անպայման ինձ ձայն տվեք, ես ասում եմ՝ դուք նայեք, իրական կյանքում, որը կհամոզի, նրան էլ տվեք, որ ապրիլի 2-ից հետո ոչ մեկին չմեղադրեք»: