A
A
«Այլեւս ոչ մեկին կոչ չեմ անելու գալ Ազատության հրապարակ»
Հաց բերողի հիշատակին նվիրված ցույցին այսօր կազմակերպիչներից Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ այս պահին պայքարը պատկերացնում է փողոցում: «Այլեւս ոչ մեկին կոչ չեմ անելու գալ Ազատության հրապարակ: Մենք մնալու ենք այստեղ, ով ուզում է , թող գա»,- ասաց Շահեն Հարությունյանը: Ի դեպ, այսօրվա նախատեսված երթն էլ տեղի չունեցավ, քանի որ ակցիան սակավաթիվ էր: «Գոնե 300 մարդ պետք է հավաքվի, որ երթ անենք»,- ավելացրեց Շահեն Հարությունյանը: Հաց բերող Արթուր Սարգսյանի հոգեհանգստի եւ թաղման օրերին Ազատության հրապարակում ակցիաները դադարեցվել էին: