Զույգ եղբայրներն ամեն ինչ անում են միասին (տեսանյութ)
Լազարյան եղբայրները դեռ մանկուց ամեն բան միասին են անում. ծնվել են նույն օրը, սովորում են նույն դասարանում, զբաղվում են միևնույն մարզաձևով, անգամ սանրվածքներն են նույնը։ Սոսը Street Workout- ով սկսել է զբաղվել 9- րդ դասարանից, երբ պատրաստվում էր ֆիզկուլտուրայի ավարտական քննությանը։ Այդ մարզաձևով զբաղվող տղաները նրա մեջ մեծ պոտենցիալ նկատելով հրավիրել են իրենց հետ մարզվելու։ Մեկ տարի անց Սարգիսը նույնպես սկսել է զբաղվել այդ մարզաձևով; Սոսը նշում է, որ ընտանիքի անդամներով են համոզել վերջինիս նույնպես սպորտով զբաղվել. «Տանեցիներով համոզում էինք,վերջը հավեսի ընկավ»։ Սոսի կարծիքով Սարգիսն իրեն զիջում է ֆիզիկական պատրաստվածությամբ, սակայն տեխնիկապես Սարգիսն ավելի ուժեղ է, նույն կարծիքին է նաև եղբայրը։ Երկուսն էլ որոշել են ընդունվել ավիացիոն ինստիտուտ, այս համընկնումը Լազարյանները բացատրում են նրանով, որ երկուսն էլ ուժեղ են հատկապես ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից։ Ավելին՝ տեսանյութով