A
A
«Ասե՞մ, բայց կարող է տակից դուրս չգաք». վարչապետ
Գործադիր մարմնի ղեկավարն այսօր հիշեցրեց պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին՝ իր հանձնարարականի մասին. «Պարոն Մարկոսյան, մենք պայմանավորվել էինք, որ դուք պետք է ձեր գնահատականը տայիք, թե այս տարվա օտարումից մենք ինչ գումար կարող ենք ակնկալել: Այդ տեղեկանքը պատրա՞ստ է: Ճիշտն ասած ես նաև հիշում եմ, թե ձեզ ինչ թիվ եմ ասել, չեմ ուզում այստեղ ասել»,- ասաց վարչապետը: «Ասեք թիվը»,- ասաց Աշոտ Մարկոսյանը: «Ասե՞մ, բայց կարող է տակից դուրս չգաք: Դուք տեղեկանքը պատրաստե՞լ եք»,- շարունակեց Կարեն Կարապետյանը: Ի պատասխան Աշոտ Մարկոսյանն ասաց, որ տեղեկանքն ամբողջովին պատրաստ է, նաև այլ առաջարկություններ են արվել, որոնք կարող են ավելացնել պետական բյուջեի եկամուտները. «Մինչև իմ գալն ուղարկեցի»,- արդարացավ Մարկոսյանը: