Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտարարություն` ընտրատեղամասեր «բերման ենթարկելու» դեպքերը կանխելու վերաբերյալ. ՀՔԱՎ

Քաղաքականություն
download-1

Հայտարարություն ընտրակաշառքների բաժանման և ընտրողներին իրենց կամքին հակառակ քվեարկության օրը տեղամասեր «բերման ենթարկելու» դեպքերը կանխելու, կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ        Հաշվի առնելով բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ. - առավել տարածված և առավել չբացահայտված, չկանխված խախտումների՝ ընտրակաշառքների բաժանման, ընտրողներին ընտրական տեղամասեր բերման ենթարկելու արատավոր պրակտիկան, - նման խախտումների կանխման և  բացահայտման ուղղությամբ ՀՀ իրավապահ մարմինների անմիջական պարտավորությունը, - պահանջում ենք ՀՀ ոստիկանության ղեկավարությունից  2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ ոստիկանության շտաբի կողմից տարածվելիք  հաշվետվությամբ ներկայացնել վերը նշված խախտումներով դեպքերի կանխման և բացահայտման ուղղությամբ իրականացված օպերատիվ հետախուզական գործողությունների և նրանց արդյունքների մասին: Նման հաշվետվության բացակայությունը կվկայի առավել տարածված և առավել վտանգավոր ընտրական խախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կամ կանխամտածված անգործության, կամ անկարողության մասին: 1 ապրիլի 2017թ.    ք. Վանաձոր