Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուտակումներ՝ ընտրատարածքը դեռ չբացված

Քաղաքականություն
unnamed11

Թիվ 9/52 ընտրատարածքում դեռ ընտրատարածքները չբացված արդեն կուտակումներ էին։ քաղաքացիները շտապել էին ընտրության։ Տեղամասի հանձնաժողովի նախագահը վերջին ցուցումներն է տալիս եւ բաժանում հանձնաժողովի անդամների կնիքները։ Տեղամասը բացելուց անմիջապես առաջ հանձնաժողովի անդամներից մեկին հանձնվում է դրոշմանիշերը, որ պետք է փակցվեն ծրարների վրա։ Այնուհետեւ սարքերը դուրս են բերում առաջին կտրողները,  որոնց վրա արձանագրված է, որ դեռեւս ոչ մի անձ չի քվեարկել։  Վաչե Թորոսյանն այս տեղամասում առաջին ընտրողն է։ «Ընտրությունները միշտ կարեւոր են, մասնակցությունն ընտրություններին յուրաքանչյուր ընտրողի պարտքն է։ Հույս ունեմ, որ իմ ընտրությամբ կկարողանամ օգնել երկրին զարգանալ», ասում է Վաչե Թորոսյանը։ Թիվ 9/25 ընտրատեղամասում գրանցված է 1900 ընտրող։ Գրանցված են 7 վստահված անձ եւ 6 դիտորդ, որոնցից մեկը միջազգային դիտորդ է Եվրասիական խորհրդարանից։։ 1.5 ժամվա ընթացքում այս տեղամասում արդեն քվեարկել էր 110 ընտրող։