Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքացի դիտորդի»-ն արձանագրել է քվեարկության նախապատրաստման փուլի 162 խախտում

Քաղաքականություն
qaxaqaci-ditord

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 08:15-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման 162 խախտում, որոնք ստուգման փուլում են: Արձանագրվել են հետևյալ խախտումները. 17 տեղամասային ընտրական hանձնաժողովներ չեն սկսել աշխատանքը ժամանակին, 15 քվեարկության սենյակների սխալ կահավորվում, 7 ընտրատեղամասում hանձնաժողովի վիճակահանության հետ կապված խնդիրներ, 18 ընտրատեղամասում գրանցման էլեկտրոնային սարքի հետ կապված խնդիրներ, 2 ընտրատեղամասում ընտրողների ցուցակները փակցված չեն եղել տեղամասի մուտքի մոտ, 11 ընտրատեղամասում քվեախցիկների հետ կապված խնդիրներ, 18 ընտրատեղամասում քվեարկության սենյակը հարմարեցված չի եղել քվեարկության գաղտնիության ապահովման տեսանկյունից, 37 առանց թեքահարթակի ընտրատեղամասերում, 1 ընտրատեղամասում բաց չհրկիզվող պահարանի առկայություն, 1 ընտրատեղամասում քվեատուփը պատշաճ ամրակապված չի եղել, 1 ընտրատեղամասում նախընտրական քարոզչանյութի առկայություն: 34 այլ խախտումներ են արձանագրվել քվեարկության նախապատրաստման փուլում:  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման փուլում ընտրախախտումների վերաբերյալ 25 դիտարկում: Նախաձեռնության ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված խախտումները: Հաղորդվող ընտրախախտումները ճշտման փուլում են:  Առավել մանրամասն տեղեկատվություն կներկայացվի  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության՝ ժամը 14:00-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա «Մարիոթ» հյուրանոցի Արարատ II սրահում: Նախաձեռնությունը պարբերաբար մամուլի հաղորդագրություններ կտարածի, ինչպես նաև տեղեկատվություն կհրապարակի «Քաղաքացի դիտորդ» կայքում, Facebook և Twitter սոցիալական ցանցերում: