Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ քվեաթերթիկի գծանշումը էականորեն տարբերվում է մյուս կուսակցությունների գծանշումից. ՀՔԱՎ

Քաղաքականություն
20

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդները արձանագրել են, որ Արմավիրի մարզի թիվ 16/15 տեղամասում Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկի վրա առկա է գծանշում, որը էականորեն տարբերվում է մյուս կուսակցությունների՝ նման գծանշում չունեցող քվեաթերթիկներից, նման գծանշում առկա է նաև Երևանի թիվ 04/53 տեղամասում Հայկական վերածնունդ կուսակացության քվեաթերթիկների վրա: Կոտայքի մարզի 27/16 տեղամասում նման գծանշում դիտորդներն արձանագրել են և Հայկական վերածնունդ կուսակացության և Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկների վրա: Վերոնշյալ խախտումների ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու հարցով դաշինքի ներկայացուցիչները էլեկտրոնային փոստով դիմում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:   «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հիմնադիր անդամներն են  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Մարտունու կանանց համայնքային խորհուրդ  Գորիսի մամուլի ակումբ կազմակերպությունները ՀՔԱՎ