Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ահազանգերը շատ են». Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan-oskanyan

Երևանի Գրողների միությունում տեղակայված 9/59 տեղամասում քվեարկություն կատարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը։ Նա քվեարկության ընթացքը մտահոգիչ անվանեց. «Ահազանգերը շատ են, տեսնենք՝ մինչև օրվա վերջ ինչ կլինի»։ Մինչ քվեախցիկ մտնելը, Վարդան Օսկանյանը մի քանի անգամ փորձեց մատնահետքը հանձնել էլեկտրոնային սարքին, սակայն դա տեղի չէր ունենում։ Նա ստիպված էր մի քանի անգամ փորձել։ Արդյո՞ք իր համար նման սարքի առկայությունը երաշխիք է ազատ ու արդար ընտրությունների. «Պետք է մատնահետքերի իմաստը ճիշտ հասկանալ։ Սարքերում մատնահետքերի բազա չկա։ Միակ հնարավորությունն այն է, որ նույն օրվա մեջ նույն մարդը համ այստեղ չքվեարկի, համ այնտեղ»։ Այնուամենայնիվ, ընդդիմադիր գործիչը հույս ունի, որ քվեարկությունը մաքուր կընթանա։ Վարդան Օսկանյանը քվեարկեց հանուն իշխանափոխության։ Մանրամասները՝ տեսանյութում