Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբ Բեգլարյանի շտաբ. քաշքշուկը եղել է շտաբից դուրս

Քաղաքականություն
UntitlNDed

«Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանն ի պատասխան, թե Կոնդում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում մի խումբ անձինք, այդ թվում` երիտասարդներ, հարձակվել են լրագրողների վրա, տեղեկացնում ենք. շտաբի ներսում որևէ միջադեպ տեղի չի ունեցել:  Իսկ նշված քաշքշուկը եղել  է շտաբից դուրս` լրագրողների և քաղաքացիների միջև, ինչը հստակ երևում է նույն լրատվամիջոցի տարածած տեսանյութում: Ինչ վերաբերում է հրապարակման ակնարկներին, թե շտաբում ընտրակաշառք է բաժանվում, հայտնում ենք, որ որևէ ընտրակաշառք բաժանելու մասին խոսք լինել չի կարող, դա հերթական ապատեղեկատվությունն է:   ԱԺ վարկանիշային պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբ