A
A
«Էս Նորագյուղն ա, մենք քեզ նիզակով էլ կխփենք». քարեր են նետել թղթակցի ուղղությամբ. newsbook (տեսանյութ)
9/57 ընտրատեղամասում Հակոբ Բեգլարյանի կողմնակիցները շարունակում են անօրինական գործողությունները: Քիչ առաջ NewsBook-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրատեղամասից քիչ հեռու տեղակայված Բեգլարյանի շտաբի անդամները մոտենում ընտրատեղմասին և ընտրակաշառք բաժանում: Երբ լրագրողը սկսել է նկարել, շտաբին հարող տարածքում ընտրակաշառք ստացող կանայք փախչել են, այնուհետ քարեր նետել մեր լրագրողի ուղղությամբ: Եվ այդ պահին, երբ լրագրողը փորձել է պաշտպանվել, անջատվել է տեսախցիկը և չի հասցրել արձանագրել տեղի ունեցածը: «Էս Նորագյուղն ա, մենք քեզ նիզակով էլ կխփենք»,- սպառնացել են NewsBook-ի լրագրողին: Նյութի աղբյուրը ` Newsbook.am