Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոլաքարում վստահված անձին ծեծի ենթարկելու գործն ուղարկվել է քննչական

Քաղաքականություն
zolakar

21-րդ ընտրատարածքում ընդգրկված Զոլաքար գյուղի թիվ 21/29 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը չի կարողանում վերահսկել իրավիճակը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասած 21/29 տեղամասում որպես դիտորդ գրանցված «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ներկայացուցչ Լիանա Հովհաննիսյանը: Ավելի վաղ Լիանա Հովհաննիսյանը ուղիղ եթերով հեռարձակել է  տեղամասում քվեարկության գործընթացը, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ խմբերով քվեախցերի հետևում քվեարկում: Հանձնաժողովի նախագահն արդարացել է, թե ինքը բացատրել է, բայց ոչինչ անել չի կարող: Զրուցակիցը նաև հայտնեց, որ նույն տեղամասում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի մեկ այլ դիտորդ ծեծի է ենթարկվել ու հեռացվել է տեղամասից, որից հետո վերջինս դիմել է իրավապահ մարմիններին: Գլխավոր դատախազությունը այս առնչությամբ հայտնում է. «Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու, ինչպես նաև նույն տեղամասում, վստահված անձին ծեծի ենթարկելու և դիտորդի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ  ԶԼՄ-ների հրապարակումներն  ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել են  ՀՀ քննչական կոմիտե համապատասխան ստորաբաժանում՝   ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ:»