A
A
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը քվեարկության ընթացքի մասին
Հետեւելով քվեարկության ընթացքին, Կոնգրես-ՀԺԿ դաշինքն արձանագրում է հետեւյալ ընտրախախտումները.
- Ընտրական տեղամասերի կահավորումը շատ դեպքերում չի համապատասխանում օրենքի պահանջներին, ինչը չի ապահովում ընտրության գաղտնիությունը։
- Օրենքով նախատեսված՝ ընտրական տեղամասերից համացանցով հեռարձակումը չի գործել առավոտյան ժամը 7-ից մինչեւ ժամը 13-ը։
- Հենց այդ՝ հեռարձակման բացակայության ժամերին, հակառակ օրենքի պահանջների, տեղամասերում եղել են համատարած կուտակումներ։
- Համատարած են նաեւ քվեարկության գաղտնիության խախտումները, մասնավորապես՝ քվեախցիկների ետեում կանգնած մարդիկ հսկում են քվեարկողներին։
- Քվեարկության ընթացքում, ընտրողին օգնելու պատրվակով ուղղորդվում է նրանց քվեարկությունը։
- Շատ ընտրատեղամասերում հանձնաժողովների նախագահները հրաժարվում են գրանցել դիտորդների եւ վստահված անձանց կազմած արձանագրությունները։
- Բազմաթիվ տեղամասերում ոստիկանությունը չի կատարում ընտրողների կուտակումներ թույլ չտալու եւ օրենքով սահմանված իր այլ պարտականությունները։