A
A
Կուտակումներ՝ թիվ 8/16 ընտրատեղամասում (տեսանյութ)
Երևանի Մալաթիա թաղամասում տեղակայված թիվ 8/16 ընտրատեղամասում «Ա1+»-ի տեսախցիկը քաղաքացիների կուտակումներ արձանագրեց։ Հանձնաժողովի նախագահ, «Ժառանգության» ներկայացուցիչ Անժելա Գյոզալյանը դա արտառոց հանգամանք չհամարեց։ Ընտրատեղամասի հենց դեմ դիմաց գտնվում է Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը։ «Ա1+»-ն այցելեց այնտեղ։ Խնդրեցինք շտաբի պետի հետ հարցազրույց թույլատրել, սակայն նա շտաբում չէր, այլ մոտակա ընտրատեղամասի մոտ էր գտնվում։ Ժամանելուց հետո բացատրեց՝ ինչու լինելով Սամվել Ալեքսանյանի շտաբի պետ, երկար ժամանակով ընտրատեղամասի տարածքում է հայտնվել։ Նա նաև հերքեց տեղեկությունները, որ Սամվել Ալեքսանյանը ընտրակաշառք է բաժանել։ Մանրամասները՝ տեսանյութում