«Կոնգրես-ՀԺԿ-ի պարտությունն իրենց խաղաղության ծրագիրն էր» (տեսանյութ)
Գնահատելով ընտրությունների արդյունքները՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նախ անդրադարձավ ՀՀԿ ցուցանիշներին՝ նշելով, որ այս կուսակցության օգտին ռեալ քվեարկել են. «ՀՀԿ-ն ռեբրենդինգ է արել՝ ցուցակի առաջն համարները երիտասարդներ են, ինչպես նաեւ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը»: Ինչ վերաբերում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, ապա, ըստ նրա, պարտության պատճառը նրանց խաղաղության ծրագիրն էր. «Հասարակությունն այս պահին հակառակ թեւի վրա է այն թեզերին, որոնք ներկայացնում էր դաշինքը: Ապրիլյան պատերազմից հետո, Ադրբեջանի ագրեսիայից հետո, մի թիզ հողի թեզից հետո ՀՀ-ում ու Արցախում հասարակության ուժերի ջլատման բերեց: Հասարակության մեջ Արցախի հարցում ունենք կոնսենսուս այն առումով, որ մենք հիմա գործընկեր չունենք այդ հարցում»: Իսկ թե ինչու գրեթե բոլոր ընտրություններին իր մինիմում անցողիկ շեմն ապահոված ՀՎԿ-ն, նախկին՝ ՕԵԿ-ը, այս անգամ չկարողացավ հաղթահարել շեմն ու անցնել ԱԺ, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց՝ խնդիրը ՀՀԿ-ի հետ է պայմանավորված. ՀՀԿ-ն հավաքեց ոչ թե 40, այլ 50 տոկոս. «Այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ ՀՎԿ-ն չձգեց այդքան ձայն հավաքել»: Ըստ նրա՝ այսուհետ ԱԺ-ում Ելքը կընկալվի որպես իսկական եւ արմատական ընդդիմություն. «Ինչ վերաբերում է Ծառուկյան դաշինքին, ապա այն ՀՀԿ-ին ընդհանրապես պետք չէ, քանի որ շատ ծանր է»: