Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիան կոչ է անում կողմերին՝ հարգել ստանձնած հանձնառությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
35e25f5d13606ead5b6c862b49374abe

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակի սթ. ապրիլի 5-ի հայտարարությունը «Մեկ տարի առաջ,  դադարեցին ապրիլի 2-5-ը  Լեռնային Ղարաբաղում  ծավալված   և տարածաշրջանի բնակչությանը վշտով համակած  պատերազմական գործողությունները: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ  մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ: Ֆրանսիան վերահաստատում է իր համոզմունքը, որ առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ և որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական  ճանապարհով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել կրակի դադարեցման, վստահության մեխանիզմների և բանակցությունները վերսկսելու  մասին  2016թ. մայիսի 16-ի Վիեննայի և հունիսի 20-ի Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ստանձնած հանձնառությունները: Վերջերս, իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց հակամարտության բանակցված և տևական, ողջ տարածաշրջանի կայունության և բարեկեցության համար նպաստավոր լուծում  գտնելուն ուղղված Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը » :