A
A
Խանդոյան. «Դատարանը պետպատվե՞ր է իրականացնելու» (տեսանյութ)
Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը հաջորդած Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանն այսօր դատարանին հարց ուներ. «Ես մենակ մի բան եմ ուզում ճշտել, դատարանն արդարադատությո՞ւն է իրականացնելու, թե՞ պետպատվեր»: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հարցն անիմաստ համարեց, իսկ Արարատ Խանդոյանը հայտարարեց, որ սխալ հարց չի տալիս: Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ: Պաշտպան Արա Ղարագյոզյանը չէր ներկայացել դատարան եւ գրությամբ խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի: Դատական նիստը կշարունակվի ապրիլի 13-ին: