Ռուսաստանը կասեցրեց ԱՄՆ-ի հետ կնքած հուշագիրը
Ռուսական կողմը կասեցրեց Սիրիայում դեպքերի կանխման և թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքած հուշագիրը: Մոսկվան դիմեց այդ քայլին՝ ի պատասխան Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարվածին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: Նաև ՌԴ ԱԳՆ-ն կոչ արեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անցկացնել արտակարգ նիստ: Հուշագիրը կնքվել էր 2015թ. հոկտեմբերին Վաշինգտոնում և ստորագրվել ՌԴ պաշտպանության նախարարության և Պենտագոնի ներկայացուցիչների կողմից: Փաստաթուղթը ուղղված էր սիրիական երկնքում ռուսական և ամերիկյան ինքնաթիռների և անօդաչու սարքերի գործողությունների կարգավորմանը: Հիշեցնենենք, որ ԱՄՆ ռազմական ուժերն այս գիշեր ավելի քան 50 հրթիռ են արձակել Սիրիայի ռազմաբազայի վրա: Հրթիռակոծումն ըստ ԱՄՆ-ի՝ պատասխան է Սիրիայում կառավարական ուժերի կողմից կիրառված քիմիական զենքի: Պուտինն այս քայլն ագրեսիա էր որակել ԱՄՆ-ի կողմից։