Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կխորանա՞ ռուս-ամերիկյան հակամարտությունը Սիրիայում (տեսանյութ)

Քաղաքականություն
sargis-grigoryan-nkar

ԱՄՆ-ն 60-ից ավելի հրթիռներով է պատասխանել Բաշար-ալ-Ասադի վարչակազմի վերջին օրերի գործողություններին։  Ամերիկացիները թիրախավորել են սիրիական կառավարական ուժերին պատկանող Շայրաթ ռազմաբազան։  «Զոհեր կան ռազմաբազայում, երեք զինվորականի մասին է խոսքը, նաև քաղաքացիական բնակչությունից կան 2 թե 3 զոհ։ Թիրախ ընտրվել է այն ռազմաբազան, որտեղից որ քիմիական հարձակում է եղել Իդլիբ նահանգի վրա», -ասում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։  Ասադի վարչակազմի կողմից քիմիական զենքի կիրառումից Իդլիբ նահանգում 80 խաղաղ բնակիչ էր զոհվել, որից 30-ը՝ երեխաներ։  Երեկ  գիշերն իրականացված պատասխան հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել.  «Սիրիայում անմեղ մարդկանց, այդ թվում կանանց, փոքր երեխաների ու անգամ հրաշք նորածինների դեմ իրականացված քիմիական հարձակումը, նրանց մահը վիրավորանք է մարդկությանը: Ասադի վարչակազմի այդ զազրելի գործողությունները չեն կարող հանդուրժվել»- ասել է ԱՄՆ նախագահը:  «Թրամփը հստակ մեսիջ է հղում, որ նման բռնարարաքի դեմ մենք իրականացնում և պատժում ենք մեր հրթիռակոծություններով»,- նկատում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։ Ռազմաբազայի հրթիռակոծումը պաշտոնական Մոսկվան համարել է ագրեսիա՝ սուվերեն պետության նկատմամբ.  «Իհարկե դա ագրեսիա է հորինված պատրվակով։ Այն նման է իրավիճակին, երբ 2003-ին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատման ներխուժեցին Իրաք»,- ասել է ՌԴ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը ։ Ռուսաստանը ամերիկյան հարձակմանն ի պատասխան կասեցրել է Սիրիայում դեպքերի կանխման և թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքած հուշագիրը։ Սակայն, արաբագետի կարծիքով,  երկու գերտերությունների հարաբերությունների լարում պետք չէ սպասել։  «Հրթիռակոծությունից ավել ոչ մի բան չի լինի մոտ ժամանակաշրջանում։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կսահամանափակվեն սուր հռետորաբանությամբ,որն արդեն մենք տեսնում ենք»,- կարծում է նա։ Քիմիական զենքով հարձակումները Սիրիայի կառավարությունն ավելի վաղ հերքել է։ Մինչդեռ ՄԱԿ-ը և քիմիական զենքի օգտագործումն արգելող կազմակերպությունը հետաքննությամբ պարզել են, որ 2014-2015 թվականներին  քիմիական զենք կիրառվել է երեք անգամ։