A
A
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության աշխատանքային խումբը Բիշքեկում է
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը Բիշքեկում մասնակցում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և ռազմաօդային ուժերի, հակաօդային, զենիթահրթիռային, օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքին: ՀՀ ՊՆ