Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս խորհրդարան բոլոր ուժերն անցել են Սերժ Սարգսյանի ցանկությամբ» (տեսանյութ)

Քաղաքականություն
gimishyan-igityan

Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցության առաջնորդ Սոս Գիմիշյանի կարծիքով՝ այս խորհրդարան բոլոր ուժերն անցել են Սերժ Սարգսյանի ցանկությամբ՝ Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելով. «7,8 տոկոսը, որը Ելքն է ստացել, Սերժ Սարգսյանը չէ՞ր կարող դարձնել 6,8 տոկոս: Սերժ Սարգսյանը, մեր իշխանությունները կարողացել են Կարեն Դեմիրճյանի հավաքած 70 տոկոսը դարձնել 30 տոկոս, իշխանության՝ 35 տոկոսը դարձնել 50 տոկոս ու նախագահ ընտրել»:  ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում կասկածելի երևույթներ է արձանագրել. «Ինձ թվում է՝ համակարգն այնպիսին էր, որ բացառում էր որեւէ գաղափարական քննարկում ու գաղափարների մրցակցություն, հատուկ է արվել, որովհետեւ այս Ընտրական օրենսգրքի հեղինակները հասկանում էին, որ այս ձեւով, երբ մի ընտրատարածքում ընտրողին ես նետում շատ թեկնածուների, դժվար է ընտրել խոսքը, միտքը, քաղաքական գործչին: Սա էր պատճառը, որ ընտրողը խուճապի մեջ էր եւ չէր հասկանում՝ ինչ է կատարվում»։ Ավելին՝ տեսանյութով