Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեռնարկությունը բան չի անում, ինչո՞ւ ենք 17 տարի սպասում. վարչապետը բարկացավ (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-karapetyan2

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց օտարել եւ մասնավորեցնել «Արաքս»  փակ բաժնետիրական ընկերություն բաժնետոմսերը: Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ընկերությունը ներկայում գործունեություն չի ծավալում: Վարչապետը նրանից հետաքրքրվեց, թե ինչ հիմնարկություն է ու ինչով է զբաղվում: «Էս պահին ոչնչով չի զբաղվում»,- պատախանեց Արման Սահակյանը: «Ինչո՞վ է զբաղվել»,- հարցրեց Կարեն Կարապետյանը: Արման Սահակյանը մի քանի րոպե լռեց եւ չպատասխանեց հարցին: Վարչապետն ավելի զայրացած տոնով շարունակեց. «Տեսեք, պարոն Սահակյան, ես ինչ եմ ուզում: Ձեր տեղեկանքի մեջ գրված է հետևյալը՝ գործունեություն չի ծավալում 2000 թվականից: 2017 թվականին մենք նոր որոշում ենք օտարե՞լ, 17 տարի մենք ինչ-որ նախապատրաստական աշխատանքնե՞ր ենք անում: 2000 թվականից ձեռնարկությունը բան չի անում, ինչո՞ւ ենք 17 տարի սպասում»,-  հարցրեց Կարեն Կարապետյանը: Հարցը կրկին մնաց անպատասխան։