Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի հայտարարած անորակ վառելիքի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվի. ՀՔԱՎ

Քաղաքականություն
unnamed-1

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ անորակ նավթամթերքի պատճառով ռազմատեխնիկայի չաշխատելու վերաբերյալ աղմկահարույց հայտարարության առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: ՀՀ Ազգային ժողովում վարչապետի վերոնշյալ հայտարարությանն անդրադարձել էին մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ politik.am  լրատվական կայքը հրապարակել էր «Ծանր հանցագործություն. վարչապետը մեղադրում է Բարսեղ Բեգլարյանի՞ն» վերնագրով նյութ, որում մեջբերելով Կ. Կարապետյանի խոսքը՝ կայքն այն որակում է որպես հանցագործության մասին հաղորդում: Իսկ 1in.am լրատվական կայքն էլ անդրադարձել էր վերոնշյալի վերաբերյալ Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որում վերջինս սպառնացել էր նշել մեղավորների անունները: Դատախազությունը դրանք որակել է որպես վերացական բնույթ կրող և ենթադրությունների վրա հիմնված տվյալներ և հրաժարվել քրեական գործ հարուցել: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ