A
A
Բարեկարգման աշխատանքներ՝ Շուշիում
Բերդաքաղաքի ազատագրման 25-ամյա տարեդարձին նվիրված նախապատրաստական միջոցառումների շրջանակներում մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվում քաղաքի տարբեր հատվածներում:
Շուշիի ազատագրման միջոցառումների մեկնարկն ամեն տարի տրվում է հուշարձան տանկից: Այժմ հուշարձանի տարածքում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են տարվում: Վերականգնվել է տարածքի լուսավորությունը, հեռացվել են թփերը: Շուտով ներկարարական աշխատանքներ կսկսվեն:
Այս աշխատանքներին զուգահեռ իրականացվում է մայթերի և հենապատերի կառուցում, երեսպատում` մարմարե ձևավոր սալիկներով:
Շուշիում, նախորդ տարվա ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքներն են կյանքի կոչվում: Կապալառու ընկերությունն այժմ նախապատրաստվում է ընթացիկ ամսվա ավարտին փռել ասֆալտի ևս մեկ շերտ և դրանով ավարտել քաղաքի բանուկ թաղամասերի ասֆալտապատման ծրագիրը:
Հուշարձան տանկից մինչև քաղաքի գլխավոր ջրատարին հարող տարածքի ճանապարհահատվածներում փոսալցման աշխատանքներ են տարվում, որն ավարտելուց հետո կկատարվի նաև գծանշում:
Աղբյուր