Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շաբաթօրյակին մասնակցում են նաև դիվանագետները

Հասարակություն
unnamed1-9

 Վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էր համաքաղաքային շաբաթօրյակը: Որպես կանոն այս գործընթացի սկզբում նախ կազմակերպվում է սանմաքրումը: Երևանը միահամուռ ուժերով մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են պետական կառույցներ, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ: Հիմնական աշխատանքները տարվել են արդեն նախապես ճշտված վայրերում: Ըստ անհրաժեշտության՝ Երևանի քաղաքապետարանը մասնակիցներին ապահովել է համապատասխան գործիքներով ու պարագաներով: Սանմաքրման ընթացքում հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվում և բերվում են պատշաճ տեսքի:   RA Mayor of Yerevan Taron Margaryan took part in tree planting ceremony in Red Hill of Yerevan, Armenia Citywide cleanup is officially held in Yerevan, Armenia Citywide cleanup is officially held in Yerevan, Armenia Citywide cleanup is officially held in Yerevan, Armenia Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն