Թուրքիան կակտիվանա. արևելագետ (տեսանյութ)
Արեւելագետ Սարգիս Գրիգորյանը չի կարծում, որ Թուրքիայի Սահմանադրական ընտրություններից հետո կտրուկ փոփոխություններ կլինեն Թուրքիա-Սիրիա-Ռուսաստան հարաբերություններում: Բայց որոշակի շեշտադրումների փոփոխություն, դիրքորոշումների հստակեցում անշուշտ կնկատվի: «Ինչու եմ ասում կտրուկ փոփոխություններ չեն լինի, որովհետեւ Թուրքիան ունի չլուծված խնդիրներ իր հարակից տարածաշրջանում: Եւ այս երկրների հետ հարաբերությունների վատթարացումը միայն ի վնաս կաշխատի այն ծրագրերին, որոնք Թուրքիան փորձում է ի կատար ածել տարածաշրջանում»,- ասում է արեւելագետը: Թուրքիան , Սարգիս Գրիգորյանի խոսքերով, միաժամանակ կակտիվանա, քանի որ չի կարող անտարբեր մնալ Սիրիայում կատարվողի հանդեպ. «Հաղթանակած ռեսուրսով Էրդողանը չի կարող անտարբեր մնալ հենց Սիրիայում եւ Իրաքում քրդերի հետ կապված գործողություններին»: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա կարծում է, որ այս պահին դրանք վայրիվերումներով չեն ընթանա «Կփորձեն ֆիքսել այն, ինչ ունեն: Ճիշտ է, որոշակի լարվածություն կա, հատկապես Սիրիական հակամարտության հետ կապված, բայց ակնհայտ էր, որ վերջին ժամանակաշրջանում նկատվում էր գործողությունների համաձայնեցվածություն եւ դա ֆիքսվեց եռակողմ հանդիպումներում, որոնք տեղի են ունենում Անկարա- Մոսկվա- Թեհրան ձեւաչափով: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին կայացած հանրաքվեի արդյունքում՝մոտ երեք տոկոս ձայների, ավելի կոնկրետ՝ 1,3 մլն ընտրողի տարբերությամբ՝ Թուրքիայում հաղթում են նոր սահմանադրության կողմնակիցները, իսկ փոփոխությունները մեծացնում են նախագահի լիազորությունները: