Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքագետը որոշ ուժերի դեպքում դիմում է թուրքերեն բառի օգնությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
stepan-1

ԱԺ ընտրությունների ժամանակ 30-40 հազար ձայն են հավաքել այն մարդիկ, որոնք կյանքում գոնե մեկ հատ քաղաքական հայտարարություն չեն արել: Այս պատկերը քաղաքագետ  Ստեփան Գրիգորյանը համարում է խայտառակ. «Ես ասացի, որ կլինի փողի եւ ոչ գաղափարախոսության  պայքար, եւ այդպես էլ եղավ, այդ ամենը այս ընտրական օրենսգրքի ու ռեյտինգային ընտրակարգի արդյունքն է: Մինչեւ ընտրարշավն էլ էր պարզ, որ նա ով ունի փող՝ հաղթելու է»:  Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանն արագ տեմպերով գնում է միակուսակցական համակարգի. «Սա նշանակում է, որ մի կուսակցությունն առանց որեւէ կոալիցիայի, կարող է անել այն, ինչ ուզում է, սա ծանոթ բան է, սովետի ժամանակ էլ էր այսպես: Հիմա պարզապես այլ կուսակցություններ էլ կան, բայց միայն արբանյակային ֆունկցիաներ ունեն, նրանք ոչինչ են: Հիմա խղճուկ վիճակ է լինելու ԱԺ – ում»: Հետընտրական զարգացումներ ԱԺ ընտրություններից հետո չեղան, քանի որ մարդիկ ոչ մեկին չընկալեցին որպես ընդդիմություն եւ համոզված չեղան, որ որեւէ ուժ մինչեւ վերջ կպայքարի՝ կարծում է Ստեփան Գրիգորյանը ու հավելում, որ չնայած ԱԺ-ն կարող է իդեալական չէ, բայց լեգիտիմ է, քանի որ հենց մյուս քաղաքական ուժերն են նրանց լեգիտիմացրել. «ՀԱԿ-ի տղերքը մեռան գովալով այս օրենքը, ընտրության ժամանակ էլ ասում էին՝ կտեսնենք մաքուր է լինելու, լցոնում չի լինելու, ամեն ինչ նորմալ է լինելու, էդքանը ասում են ու գնում ՍԴ, ինչի՞ համար»: Ավագանու ընտրություններից առաջ շատ կուսակցություններ հասկացան, որ անիմաստ է մասնակցել դրան, քանի որ ամեն ինչ նախապես որոշված է. կարծում է Ստեփան Գրիգորյանը, բայց ցավում է, որի երկու ընդդիմադիր ուժ լեգիտիմացրին այդ ընտրությունները. «Օրենքով՝ նվազագույնը երեք ուժ  պետք է անցնի, սա նշանակում է, որ ընտրություն չի լինելու, նրանք ավտոմատ երեքն էլ անցնում են, անգամ եթե 0.1  տոկոս ձայն հավաքեն, ցավում եմ, որ այս շոուին մասնակցում են ԵԼՔ- ն ու Զարուհին Փոստանջյանը»: Հարցին, թե ի՞նչ պետք է անեն այն քաղաքական ուժերը, որոնք չկարողացան անցնել ԱԺ ու նաեւ հետագայում չպայքարեցին, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. « Չեմ ուզում քֆուրով պատասխանեմ, բայց թուրքերեն Ս-ով մի բառ կա... պետք է դուրս գան քաղաքականությունից: Իրենք հայտ ներկայացրեցին, մտան դաշտ, հետո պայքար չտարան, քաղաքական դաշտը ազատել է պետք։ Նրանք հնարավորություն ունեին սրել պայքարը, ընտրարշավի ժամանակ մահացավ Հաց Բերողը, փողոց անգամ դուրս չեկան, ոչ մի միտինգ չարեցին: Ձերբակալեցին Սամվել Բաբայանին, ոչ մի արձագանք, պաշտպանն էլ ասաց՝ չքաղաքականացնել: Ո՞նց կլինի այդպես, ավելի լավ է ազատեն դաշտը, փայլուն երիտասարդներ ունենք, նաեւ բավական խելոք ծերեր, իրենք թող մնան»: