Արվեստ Հայաստան հիմնադրամը հրապարակել է այն 6 նախագծերը, որոնք դրամական աջակցություն ստացան հիմնադրամի «Ֆինանսական աջակցություն արվեստի նախագծերին» ծրագրի շրջանակներում: Հիմնադրամի Խորհրդատվական խորհուրդն ընտրեց հաղթող նախագծերը Հայաստանի եւ հայկական սփյուռքի արվեստագետների եւ արվեստային խմբերի 55 հայտադիմումներից:
Ընտրված նախագծերն են՝«Միջոցներ եւ նպատակներ», Արման Գրիգորյան, Երեւան, Հայաստան
«Սեզոնային մայրիշխանություն», ԱՐՏԼԱԲԵՐԵՎԱՆ (Հովհաննես Մարգարյան, Վարդան Ջալոյան, Արթուր Պետրոսյան, Արա Պետրոսյան, Օլյա Ազատյան), Երեւան, Հայաստան
«Թափանցիկ» այլընտրանք», Գոհար Սմոյան, Գյումրի, Հայաստան
«Իմ տեղը դատարկ է (անհետացող քաղաքի հիշողությունները)», Փիրուզա Խալափյան, Մեծամոր-Երեւան, Հայաստան
«Եվ դու, ի՞նչ ես փնտրում», Այրին Անաստաս եւ Ռենե Գաբրի, Իրան, Պաղեստին, ԱՄՆ
«Գաղտնի հավասարումներ» Միկա Վաթինյան, Երեւան, Հայաստան