Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետի որոշ կարգադրություններ հասկանալի չեն. «Բարև Երևան»

Քաղաքականություն
1988ab3b42382ce1d6e6b5420c255392

Ուսումնասիրել եմ Երևանի քաղաքապետի  2015թ., 2016թ. և  2017թ.-ի մարտ, ապրիլ ամիսների   կարգադրությունները,  հատկապես  «Գումար  հատկացնելու»   նպատակով տրվածները: 2015-ի մարտին  տրվել է   75  կարգարդրություն, որոնցից 17-ը՝ այդ նպատակով, 2016-ին՝ 78-ից 21-ը, 2017-ին՝   80-ից 36-ը : 2015-ի ապրիլին  տրված 48 կարգադրություններից 24-ն են «Գումար  հատկացնելու»   նպատակով, 2016-ի  ապրիլին՝  80-ից  26-ը, 2017թ. ապրիլին՝ 27-ից  17-ը: Նկատելի է 2016թ.-ի համեմատությամբ 2017-ի մարտ, ապրիլ ամիսներին  «Գումար  հատկացնելու»  նպատակով կարգադրությունների աճը: Իհարկե, 2017թ.-ի   կարգադրությունների մեջ կան նվիրատվություններ, որոնց նպատակը   ողջունելի ու  հասկանալի է, օրինակ՝ «Հայ մայրեր»  բարեգործական ՀԿ-ին, կամ  «Երևանյան հեռանկարներ»  փառատոնին  հատկացված  նվիրատվությունները:    Հասկանալի, բայց ողջունելի չեն   «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով   նախատեսված գումարներից  տարբեր վարչական շրջանների՝ սոցիալապես  անապահով անձանց  նվիրատվությունների  մասին կարգադրությունները, որոնց թիվն այս  տարի    նկատելիորեն  ավելացել է,   և   իրավունք ունեմ  ենթադրել, որ դրանք  ուղիղ կապված են   ընտրությունների հետ: Սակայն կան նվիրատվություններ, որոնց տալու նպատակը բոլորովին  հասկանալի չէ,   կարգադրության մեջ  նվիրատվության նպատակի մասին  ոչինչ  գրված չէ:   Մասնավորապես.     Ինչո՞ւ  է.

  • 258-Ա  18.04.2017թ.  կարգադրությամբ   «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ին տրվել   6.588  մլն նվիրատվություն:
  • 235-Ա  03.04.2017թ.  կարգադրությամբ  «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Երևան» հիմնադրամին   որպես նվիրատվություն տրվում  16950.0 (տասնվեց միլիոն ինը հարյուր հիսուն) հազար դրամ:
  •  256-Ա  14.04.2017թ.  կարգադրությամբ  «Երևան» հիմնադրամին որպես նվիրատվություն հատկացվում 2500.0 (երկու միլիոն հինգ հարյուր) հազար դրամ:
  •  254-Ա  14.04.2017թ.  կարգադրությամբ  «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ին որպես նվիրատվություն  հատկացվել    42632.9 (քառասուներկու միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր) հազար դրամ:
Սրանք միայն մեկ ամսվա  մեջ արված անհասկանալի նվիրատվություններն են, կարելի է պատկերացնել, թե  տարվա կտրվածքով  դրանք  որքան կլինեն  ու անել համապատասխան հետևություններ այն մասին, թե երևանցիներին ծառայելու փոխարեն բյուջեն ում է ծառայում:  Այսինքն՝  կարող ենք   արձանագրել, որ այս կարգադրություններով դուրս գրված միլիոնների  ծախսի նպատակն անհայտ է: Առջևում   Երևանի ավագանու ընտրություններն են, երևանցիներն ունեն  բազմաթիվ չլուծված  խնդիրներ և  սպասվող ընտրություններում ակնկալում են այդ խնդիրների լուծմանն ուղղված   ծրագրեր: Համոզված եմ, որ նրանք  ուզում են  ընտրել  քաղաքական այն թիմը, որը  Երևանի բյուջեի յուրաքանչյուր լուման կբաշխի արդյունավետորեն, խնամքով, ծանր ու թեթև անելով     և  յուրաքանչյուր լումայի  համար կներկայացնի   հաշվետվություն:   Անահիտ Բախշյան «Բարև Երևան» խմբակցության անդամ