Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ի կոմիտեն իր մտահոգություններն է ներկայացրել ՀՀ Կառավարությանը. ՀՔԱՎ

Քաղաքականություն
unnamed-3

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զեկույցի վերաբերյալ: ՀՀ Կառավարությունը  իր զեկույցը ներկայացրել էր Կոմիտեի 17-րդ նստաշրջանում՝ 2017 թ. մարտի 29-30-ը: Իր դիտարկումներում Կոմիտեն մտահոգություն է հայտնել, մասնավորապես, Սահմանադրության վերանայված տարբերակում և «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրում» «հաշմանդամության կանխարգելման և բուժման» հասկացությունների կիրառման հետ կապված: Դրան Կոմիտեն անդրադառնում է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ Կոնվենցիային չհամապատասխանելու համատեքստում: Կոմիտեն մտահոգություն է հայտնում ՀՀ կողմից Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը չվավերացնելու և միայն բժշկական մոդելի հիման վրա, առանց սոցիալական և հասարակական գործոնները հաշվի առնելու, հաշմանդամությունը ճանաչելու մոտեցման վերաբերյալ: Այս համատեքստում Կոմիտեն, ի թիվս այլ առաջարկների, Հայաստանի Հանրապետությանն առաջարկում է վերանայել օրենսդրությունը և պլանները, որոնք առնչվում են հաշմանդամության կանխարգելմանն ու բուժմանը, և առաջարկում է դրանք համապատասխանեցնել հաշմանդամության՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոդելին՝ վերանայելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որպեսզի այն  համապատասխանի Կոնվենցիային և Կոմիտեի ընդհանուր մեկնաբանություններին: Կոմիտեն ուղղակի հորդորում է վավերացնել Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, որով Հայաստանի Հանրապետությունը կճանաչի անհատական բողոքներ ներկայացնելու իրավունքը: Իր դիտարկումներում Կոմիտեն, հաշվի առնելով  հայաստանյան ՀԿ-ների, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված զեկույցները՝ անդրադառնում է նաև հավասարությանն ու խտրականության բացառման խնդրին, և առաջարկում արագացնել հակախտրականության մասին օրենքի նախագծի ընդունումը՝ ապահովելով, որ այն ներառի հանրային և մասնավոր հատվածներում հաշմանդամության հիմքով խտրականության սահմանումը: Կոմիտեն առաջարկում է նաև հիմնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման դեպքերում պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմներ: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ