Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելք»-ը կեսգիշերին ազդարարեց քարոզարշավի մեկնարկը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledf

Այսօր՝ ապրիլի 21-ին , ուղիղ կեսգիշերին մեկնարկում է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Կեսգիշերին «Ելք» դաշինքի թեկնածուներն ու համակիրները քարոզարշավը սկսել են Հաղթանակի զբոսայգուց, որտեղից օդապարիկներ են բաց թողել երկինք։ «Ելքն» արդեն իսկ հայտարարել է նաեւ, թե ինչ է նախատեսվում ապրիլի 21-ին. Մոսկովյան, Իսահակյան եւ Տերյան փողոցներին հարող հատվածից մեկնարկող երթը կավարտվի Հյուսիսային պողոտա - Տերյան խաչմերուկին հարող տարածքում, որտեղ կկայանա հավաք եւ համերգ: «Ելք» դաշինքի կարգախոսը ՝ «Երեւան ջան, ելք կա»:  Ընտրություններին «Հանրապետական» կուսակցությունը մասնակցում է «Հանուն Երեւանի» կարգախոսով։ «Երկիր Ծիրանին» քարոզարշավը սկսելու է հեծանվաերթով, որը կմեկնարկի Ազատության հրապարակից, ապրիլի 21-ին, ժամը 17:00-ին: