A
A
Խորենացիի դեպքերով` 3 տարվա ազատազրկում
Խորենացիի դեպքերով կալանավորված Արման Առաքելյանն այսօր դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ապացուցված համարեց Արման Առաքելյանի մեղքը: Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման: Արման Առաքելյանը իր վերջին խոսքում ընդունել էր իր մեղքը: Հիշեցնենք, Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու ընթացքում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։