A
A
«ԵՄ, դադարեցրու աջակցել Ալիևի ռեժիմին». ակցիա Ստրասբուրգում. Առավոտ
Քիչ անց Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը։ Մինչ վեհաժողովի մեկնարկը՝ ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքի ակցիայով են դիմավորում ԵԽԽՎ պատվիրակներին: «Ազատ արձակեք քաղբանտարկյալներին», «Ուշադրություն Ադրբեջանին», «ԵՄ, դադարեցրու աջակցել Ալիևի ռեժիմին», «Ամոթ է, վերջ տվեք կաշառվածությանը». այսպիսի կոչերով պաստառներով ցուցարարները եվրոպացիների ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանում տիրող իրավիճակին: Հիմնականում բոլոր պատվիրակները մինչև ԵԽԽՎ-ի նստավայր մուտք գործելը կանգնում, ընթերցում են այս պաստառները, որոշներն իրենց դժգոհությունը հայտնում: Ամբողջական հոդվածը՝ այստեղ