Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը չպետք է սգա, այլ՝ ներկայացնի իր պահանջները» (տեսանյութ)

Քաղաքականություն
zara1-4

«Արդեն ժամանակն է հայ-թուրքական արձանագրությունների տակից հանել Հայաստանի ստորագրությունը»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա, մենք պետք է իրավունքի ուժով ճանաչենք մեր պահանջատիրությունը:  Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝  այսօր Հայաստանը չպետք է սգա, պետք է ներկայացնի իր պահանջները, ճանաչի  իր իրավունքները. «Մենք վերածնվել ենք 100 տարի առաջ, մեր պապերը, տատերը փրկվեցին եւ տվեցին ծնունդ, այսօր ծնունդը շարունակելու ենք:Միայն  սգալ ու պետություններից պահանջել ճանաչում, արդյունավետ չէ: Մենք պետք է պահանջենք հատուցում մեր կրած վնասների համար, դրանք եւ նյութական են, եւ բարոյական, եւ  տարածքային: Սա պետք է լինի մեր քաղաքականության ու արտաքին դիվանագիտության բաղկացուցիչ մասը: Մենք չպետք է այլեւս լռենք, մինչդեռ վերջին 25 տարիներին մենք միայն լռել ենք, լռել ենք ու սգել ենք»: Անկարայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիրը կողմ է, բայց եւ հասկանում է, որ Թուրքիան ոչ միայն նախապայմաններ ունի, այլեւ  հսկայական ախորժակ. «Մենք գիտենք, թե ով է Թուրքիան, նրա հետ մենք պետք է ունենանք ուրույն դիվանագիտություն»: Հարցին, թե ինչպե՞ս է նա  վերաբերվում Թուրքիայի դրոշ վառելուն, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Թուրքիայի դրոշ վառելն արդարացված է  երիտասարդների կողմից, որովհետև նրանք իրենց բողոքն այդպես արտահայտելու իրավունք ունեն»: