Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինստալիացիաներ՝ ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշներով

Քաղաքականություն
unnamed-31-2

Ի նշան Հայոց Մեծ Եղեռնը ճանաչած ու դատապարտած երկրներին յուրովի երախտիքի, Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել ինքնատիպ նախաձեռնությամբ: Ըստ այդմ, Ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհին և Ազատության հրապարակի սկզբնամասում տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշներով քաղաքային ինստալիացիաներ: Գաղափարի հեղինակները նաև «Հաջորդը կարող է լինել Ձեր երկիրը» երկլեզու գրառումով դատարկ հատվածներ են թողել՝ ապագայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների համար: unnamed (32) unnamed (33)   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն