Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլանդը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ

Քաղաքականություն
65525

Փարիզում մեկնարկել է երթ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայկական համայնքի հազարավոր ներկայացուցիչներ կազմակերպել են երթ՝ «Արդարություն հայ ժողովրդի համար» եւ «Թուրքիա, հեռացիր մեր հողերից» կարգախոսներով։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այցելել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) Փարիզում, հայտնում է Nouvelle d'Armenie–ը։ Օլանդը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ։ Արարողությունը, որը նվիրված է  Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, անցնում է Կոմիտասի հուշարձանի մոտ՝ Կանադայի հրապարակում։ default