A
A
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ (տեսանյութ)
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ, այս մասին ասաց Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: Նրա խոսքով, դաշնակցականների հետ ընդհանուր հարցերում եկել են համաձայնության: «Նախորդ նիստից հետո ես նշեցի, որ շատ հավանական է, որ Հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը համագործակցեն: Այո՛, քննարկումները արդեն ավարտական փուլում են, գրեթե ավարտված են»: Կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նաև նշեց, որ նիստի ընթացքում ամփոփել են ընտրությունների արդյունքները, քննարկել են Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քարոզարշավի ընթացքը: