Լրացուցիչ պատժի տեսակ՝ «Սասնա ծռերի» հանդեպ (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի առողջական վիճակը անհանգստացնում է նրա պաշտպանին: «Աջ վերջույթների թուլություն, կառավարելիության մասնակի կորուստ եւ խոսակցական ֆունկցիայի դժվարացում»,- «Ա1+»-ին ներկայացրեց պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Ըստ պաշտպանի՝ Արամ Հակոբյանը պետք է «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց՝ պատշաճ բուժօգնություն ստանալու համար. «Դատապարտյալների հիվանդանոց»-ի կողմից նույնիսկ ֆիզլուծույթը չի ապահովվում»: Բայց Արամ Հակոբյանին իր առողջական վիճակից ավելի շատ անհանգստացնում է տեսակցությունների վրա դրված արգելքը: «Իր համար, մեղադրյալների համար սա լրացուցիչ պատժի տեսակ է եւ խոշտանգման ձեւ իրենց համար, իրենց հարազատների համար»,-ավելացրեց Դավիթ Գյուրջյանը: Սասնա ծռեր խմբի անդամ Արամ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը եւ Գագիկ Եղիազարյանը Վերաքննիչ դատարանում վիճարկում են տեսակցությունների վրա դրված արգելքի որոշումը: Դատական նիստին նրանք չէին բերվել, իսկ դատախազը անհայտ պատճառներով չէր մասնակցում: Պաշտպան Դավիթ Գյուրջյանի միջոնրդեց դատական նիստը հետաձգել ՝ իր պաշտպանյալների ներկայությունն ապահովվելու համար: «Շատ հետաքրքիր կլինի լսել մյուս կողմի դիրքորոշումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո նախաքննության ավարտ է հայտարարվել նախաքննական մարմնի կողմից»,- դատարանում ասաց Դավիթ Գյուրջյանը: Դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին։