Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունն ընդունել է հեպատիտ Ց-ն բուժող վրացական դեղամիջոցը

Պաշտոնական
unnamed6

Կառավարությունը որոշել է ընդունել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28)  դեղը` հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց առողջական վիճակը բարելավելու նպատակով օգտագործելու պայմանով: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը  վիրուսային հեպատիտների առումով համարվում է միջին տարածվածության երկիր, որովհետև ըստ նախնական հետազոտությունների հայ ազգաբնակչության 2 տոկոսը համարվում է վիրուսային  հեպատիտ Բ-ով, իսկ 4-5 տոկոսը վիրուսային հեպատիտ Ց-ով վարակվածներ: Սովալդի դեղի համակցումը հակավիրուսային նույն սերնդի  երկրորդ, իսկ որոշ դեպքերում՝ երրորդ դեղամիջոցներով հնարավոր է ապահովել հեպատիտ Ց-ով 95 տոկոս հիվանդների բուժման  արդյունավետությունը Հայաստանի Հանրապետությունում: