Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի ՄԻՊ. մտահոգիչ է «սևցուցակավորման» գործընթացը (տեսանյութ)

Քաղաքականություն
rruben-melikyan

2016 - ի մայիսի 1-ից 2017 ֊ի փետրվարի դրությամբ՝ Ադրբեջանի կողմից սպանվել է 20 հայ զինծառայող Արցախում։ «Վերջին ամիսներին լարվածությունը սահմանին ոչ կայուն է եղել՝ լարված շրջան էլ է եղել, առավել խաղաղ էլ։ Բայց պետք չէ դրան ուշադրության դարձել, այդ լարվածությունը պետք է օգտագործել առավել ուժեղանալու համար», ֊ասում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Այսօր նա առաջնահերթ է համարում Ապրիլյան պատերազմից հետո առաջացած իրավունքների խախտումների դեպքերով զբաղվելը։ Բայց Օմբուդսմանի վստահեցմամբ, զբաղվում են նաև պետություն-քաղաքացի հարաբերություններում իրավունքների խախտումների վերացմամբ. «Քաղաքացիներից ստանում ենք դիմում-բողոքներ զինվորական ծառայությանը, սոցիալական ոլորտին վերաբերող» ,֊ասում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա պնդմամբ՝ խնդիրներ առկա են փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. «Փորձելու ենք առավել ակտիվ լինել ՔԿՀ֊ներում հատկապես իրավիճակի բարելավման հասնելու», ֊ասում է Ռուբեն Մելիքյանը։ Ապրիլյան պատերազմից հետո Արցախի ՄԻՊ֊ը հանդես եկավ արտահերթ զեկույցով։ Իսկ ինչ աշխատանք է կատարվել դրանից հետո. «Մենք իրականացրել ենք փաստահավաք առաքելություն, այն ներկայացրել միջազգային հանրությանը, խնդիրը բարձրաձայնել ենք։ Շուրջ 23 գործ արդեն կոմունիկացվել է ՄԻԵԴ֊ի կողմից, ինչը քիչ գործ չէ։ Գազանություններն ու վայրագությունները կատարվեցին, արձանագրված է մեր կողմից»։ Պատերազմից հետո էլ Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքները Արցախում։ Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ՝ առավել մտահոգիչ է սևցուցակավորման գործընթացը. «Պետք է բաց աչքերով նայել, որ Արցախի քաղաքացիների անվտանգությանն սպառնացող թիվ մեկ խնդիր հարուցող Ադրբեջանն է։ Մենք սրան շատ սառն ենք նայում, մենք էլ մեր հակաքայլերն ենք իրականացնում»։ Ի դեպ, Ռուբեն Մելիքյանը չհամեմատեց Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը. «Դիտարկումներ կարող եմ անել, բայց դրանք ոչ պրոֆեսիոնալ կարող են լինել»։