Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ժիրայր Սեֆիլյանը չի ցանկացել ներկայանալ դատարան

Քաղաքականություն
նախախ

 
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ օրինական է համարել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշումը։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը, Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցել դատական նիստին, քանի որ նիստերը համարում է թատերականացում։ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետը վերջին անգամ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից  երկարացվել է 1 ամիս 4 օրով:  Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է։ Գործն ուղարկվել է Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էութան քննելու համար։