Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռադիոն հանրության անբաժան ուղեկիցն է. քաղաքապետի ուղերձը

Պաշտոնական
taron

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ Ռադիոյի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ: Հատկանշական է, որ ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման և տեղեկատվական միջոցների առատության պայմաններում ռադիոն շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր միջոցներից մեկն ու անբաժան ուղեկիցը: Եվ պետք է ուրախությամբ փաստեմ, որ դուք՝ ռադիոյի նվիրյալներդ, ամենայն պատասխանատվությամբ, սրտացավությամբ ու պատվով եք կատարում հանրությանը ոչ միայն ժամանակին, այլև ստույգ տեղեկատվություն հաղորդելու ձեր առաքելությունը: Ու վստա՛հ եմ, որ նույն նվիրումով և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ այդպիսով նաև ձեր ուրույն ներդրումն ունենալով մեր երկրի և մայրաքաղաք Երևանի զարգացման գործում: Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ, մաղթում եմ անխափան եթեր, բարի լուրերի առատություն և նորանոր ձեռքբերումներ՝ ձեր կարևոր ու պատասխանատու գործում:   ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ