Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետությունն իր ազատամարտիկին չի հարգում» (տեսանյութ)

Քաղաքականություն
azatamartik

Շուշիի ազատագրման հանձնարարությունը  կատարվել է փառքով: «Հայոց ազգային բանակ»  հատուկ գնդի հրամանատար  Սամվել Փափազյանի խոսքերով՝ մի քանի ժամ տեւած ահեղ մարտերից հետո բազմաթիվ զոհեր են  ունեցել: Ազատագրման համար ընկած 56 տղաներից  27-ը իրենց  ջոկատից  են եղել, ունեցել են 2 անհետ կորած: «Մեզ վրա հարձակվեցին մեծաթիվ ազերիներ: Կամ պետք է բոլորս զոհվեինք, կամ հաղթեինք: Վերջում ես վիրավորվեցի, ազատագրված Շուշին տեսա միայն  ոտքի կանգնելուց հետո՝ մեկ տարի անց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սամվել Փափազյանը: «Սատար հաշմանդամներին» ՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանն էլ ավելացրեց, որ հասկանում էին՝ մեռնելու իրավունք չունեն. «Ինչպես մեր հրամանատարն էր ասում՝ մեռնելու հրաման չունենք»: Ազատամարտիկներից Գայանե  Բաղդասարյանը, սակայն, այսօր սրտնեղեց՝  իրենց մասին հիշում են միայն այս օրերին և մեկ էլ, երբ ազատամարտիկների կարիք կա: Պետությունն էլ պատշաճ ուշադրություն չի դարձնում նրանց: «Ազատամարտիկը պետությանը գովելու ոչ մի բան չունի:  Պետությունն իր ազատամարտիկին չի հարգում: Առաջ, երբ մենք փողոց էինք դուրս գալիս, գալիս էին ձեռքներներս էին պաչում, հիմա ասում են՝  հիմար ես եղել,  գնացել ես, ո՞վ է մեղավոր»,- նշեց Գայանե Բաղդասարյանը: Չնայած առկա իրավիճակին՝ հաշմանդամություն ունեցող ազատամարտիկները հարկ եղած դեպքում կրկին պատրաստ են մեկնել ռազմաճակատ, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ: