«Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա» (տեսանյութ)
«Ցանկացած քարոզչություն դիվանագիտական ներկայացուցչության կողմից՝ ներքին գործերին խառնվել է»,- Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առաջ ակցիայի ժամանակ ասաց «Հանուն օրենքի» շարժման անդամ Ծովինար Կոստանյանը: Մի քանի օր առաջ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը: Դա առաջացրել էր նաեւ Կոտայքի թեմի հոգեւոր հովիվի դժգոհությունը. «Հստակ միտք արտահայտող կարգախոս է, Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա»,- ասաց Տեր Կյուրեղ քահանա Տալյանը: «Հանուն օրենքի» ՀԿ համակարգող խմբի անդամ Արման Ղուկասյանն էլ ավելացրեց. «Մի քանի օրից դիմելու ենք ԱԳՆ-ին, որպեսզի սթափ գնահատական տրվի դրան»։ «Հանուն օրենքի» հասարակական շարժումը խստորեն դատապարտում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան քայլը եւ պահանջում, որ դեսպանը հրապարակային ներողություն խնդրի: Ներողություն խնդրելուց հետո, ըստ նրանց, դեսպանը պետք է լքի ՀՀ-ն: Նրանք նաեւ նամակ հանձնեցին դեսպանատանը: